Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այսօր Մյունխենում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

 

«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պահպանել և խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև պայմանավորվել են երրորդ երկրներին կոչ անել դադարեցնել Ռուսաստանին օգնություն տրամադրելը», – նշվում է փաստաթղթում։

 

Բացի դրանից, արտգործնախարարությունների ղեկավարները «համաձայնել են շարունակել ակտիվ համագործակցությունը Ուկրաինայի հետ՝ ընդգծելով իրենց վճռականությունը՝ շարունակելու օգնել Ուկրաինայի իշխանություններին»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ