«Մոլդովայի կառավարության կազմում փոփոխությունները կրում են կոսմետիկ բնույթ». Զախարովա

Մոլդովայի կուրսը դեպի Ռուսաստան նոր կառավարության ձևավորումից հետո դժվար թե փոխվի, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան բաց է մնում Քիշնևի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկատվությունը փոխանցում է regnum.ru-ն:

 

Նրա խոսքով, Մոլդովայի կառավարության կազմում փոփոխությունները կրում են կոսմետիկ բնույթ, քանի որ նրա 15 անդամներից 11-ը պահպանել են իրենց պաշտոնները։

 

«Այդ պատճառով, ցավոք, Քիշնևի կուրսը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվի», - ասել է Զախարովան։

 

Նա նշել է, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորման գործընթացն ուղեկցվել է հակառուսական հռետորաբանության աճով։ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանն իր հերթին բաց է մնում պրագմատիկ և կառուցողական համագործակցության զարգացման համար՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել վարչապետ Դորին Ռեչենի գլխավորած կառավարություն նշանակելու մասին։ Նոր կաբինետում նախկին կազմի նախարարների մեծ մասը՝ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, պահպանել են իրենց պաշտոնները։ Թվայնացման հարցերով փոխվարչապետի պաշտոնը վերացավ, ստեղծվեց էներգետիկայի նախարարությունը։

 

Քաղաքականություն