Մյունխենում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենում տեղական ժամանակով ժամը 13:35-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

 

ՀՀ վարչապետը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Քաղաքականություն