Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը

Փաշինյանը, Ալիևը և Ղարիբաշվիլին կմասնակցեն փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայանալիք պանելային քննարկմանը: 

Խորագիրն է` «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում»:

 

Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Քրիստոֆ Հոյզգենը:

Քննարկումն, ըստ համաժողովի ծրագրի, նախատեսվում է թիվ 2 Մեծ սրահում տեղական ժամանակով 16:30-ից մինչև 17:15-ը (Երևանի ժամանակով 19:30-20:15):

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ