«Սասուն Միքայելյանի տված գնահատականները ինձ համար 0 է». Մովսես Հակոբյանը արձագանքել է Միքայելյանի հնչեցրած արտահայտություններին

Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին, ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:

Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ է դարձել, որին էլ ի պատասխան արձագանքել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը  NEWS.am-ի հետ զրույցում: 

 

«Սասուն Միքայելյանի տված գնահատականները ինձ համար 0 է, մի մարդ, որը համապատասխան ունակություն եւ գիտելիքներ չունի, ոնց կարող է գնահատական տալ:
Իր տված գնահատականների բոլորի վրա գործ կա հարուցված, թող վարչապետին կանչեն հարցաքննության եւ հերքեն դա, այդքանը չգիտեն իրենք, որ նորից կրկնում են, թե պետք է անընդհատ փնովեն բանակին»,- ասել է նա՝ նշելով, որ այս հատարարությունները նպատակաուղղված են կատարվում:

Անդրադառնալով նրան, որ Սասուն Միքայելյանը իրեն մեղադրում էր Արցախ չգնալու, Ծաղկաձորում հաճախակի լինելու եւ Հյուսիսային պողոտայում ապրելու համար, Հակոբյանն ավելացրել է, որ իրեն լավ չեն հետեւում. «Շատ ուրախ եմ, որ ինձ ուշադիր հետեւում են, բայց լավ չեն հետեւում: Իրենց ղեկավարը շատ մեծ ջանքեր է գործադրել, որ ես Արցախ չգնամ, դեռ պատերազմի օրերին: Իսկ ես դատարանից ազատ ժամանակ այնտեղ եմ լիենլու, ես Արցախի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի չեմ, Արցախի քաղաքացուն դատում են այստեղ»:

Անդրադառնալով Միքայելյանի գեներալներին թալանի մեջ մեղադրելու մասին հայտարարություններին, Հակոբյանն ասաց, «Որ տղամարդկություն ունենար թալանի մեջ մեղադրելու համար անուններ կտար»:

Քաղաքականություն

Պատահարներ