ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական պատվիրակությունը հեռացվել է Աֆրիկյան միության գագաթնաժողովից

Իսրայելական պատվիրակությունը հեռացվել է Եթովպիայում Աֆրիկյան միության գագաթնաժողովից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

 

«Իսրայելը լրջորեն է վերաբերվում միջադեպին», - ասել է երկրի ԱԳՆ խոսնակը։

 

2021 թվականից Իսրայելը դիտորդի կարգավիճակ ունի Աֆրիկյան միությունում, սակայն Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան և Մավրիտանիան պաշտոնապես դեմ են արտահայտվել Թել Ավիվի նման կարգավիճակին։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ