ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Ալիևի և Բլինքենի հանդիպումն ավարտվել է

Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:

 

Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետը կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Քաղաքականություն