«Թշնամիները շուտով պետք է ծնկի գան իրանական ազգի համառության, հզորության և մեծության առջև». Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք «հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն: Տեղեկատվությունը փոխանցում է Tasnim-ը:

 

Շաբաթ օրը Twitter-ի իր միկրոբլոգում Նասեր Քանաանին ափսոսանք է հայտնել Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովում հակաիրանական ընդդիմադիր գործիչների ներկայության համար:

 

«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության 44-ամյա անզուգական ներկայությունը՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության և առաջնորդության և հրավիրում են մի շարք ինքնությունը չունեցող ծաղրածուների, ոչ հավատում են իրանական ժողովրդավարությանը, ոչ էլ ճանաչում են իրանական հեղափոխությունն ու ժողովրդին»,- ասել է նա։

 

Նա նաև զգուշացրել է թշնամիներին և հակառակորդներին, որ նրանք «շուտով պետք է ծնկի գան իրանական ազգի համառության, հզորության և մեծության առջև»:

Քաղաքականություն