ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ մատնանշել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: Տեղեկությունը նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ․ այն հրապարակվել է գերատեսչության կայքում։ 
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն առաջընթաց է արձանագրել երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի ճանապարհին: 

«Նա ընդգծել է այն զգալի առաջընթացը, որը կողմերը ձեռք են բերել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղ համաձայնագրի ճանապարհին, և ուշադրություն է դարձրել Բրյուսելում կողմերին ընդունելու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին։ Զրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը», - նշված է հայտարարության մեջ: 
Բլինկենը նաև կոչ է արել կողմերին այլ տրանսպորտային երթուղիներ բացել: 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ