Արա Գոչունյանը՝ Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ առանձին վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունների մասին

Հայ համայնքի նկատմամբ առանձին վերաբերմունքի մասին տեղեկություններ չունեմ։ Այս մասին 24News-ին ասաց Կ.Պոլսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որոնց համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը երկրաշարժից հետո ավելի շատ ուշադրություն դարձնում է առավելապես թուրքաբնակ բնակավայրերի վրա։

 

Գոչունյանն ասաց, որ երկրաշարժից հետո հաճախակի են լինում հետցնցումներ, սակայն գերակա խնդիրը մնացել է տուժածների վերաբնակեցման հարցը։ 

 

«Աղետի գոտուց դուրս եկած մարդկանց վերաբնակեցման, իրենց ապագա կյանքն ինչ-որ կերպ հիմնավորելու խնդիրներն են մնացել։ Եթե երկրաշարժի հետեւանքով վիրավոր հայերի մասով խնդիր լիներ, պատրիարքարանը կտեղեկացներ, այս պահին չկա նման բան»,- եզրափակեց պոլսահայ գործիչը։

Քաղաքականություն