Բլինքենն ասել է՝ Ռուսաստանը քանի զինվոր է կորցրել Ուկրաինայի հետ պատերազմում

Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում կորցրել է 200 000 զինվոր:

«Տեսեք, թե ինչ է կատարվել, ինչ է արել Պուտինը սեփական երկրին. այժմ մենք, ըստ հանրային տվյալների, ունենք մոտավորապես 200 000 ռուս զոհ Ուկրաինայում, մի րոպե մտածեք՝ մեկ տարուց պակաս ժամանակում: Ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի լքել է երկիրը, քանի որ չի ցանկանում մաս կազմել այս պատերազմին և այն ուղղությանը, որով տարվում է երկիրը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Քաղաքականություն