ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը, տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։ Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։

 

 

Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - նրանց ասել է Կիմմո Կիլյունենը։ 

 

 

Հիշեցնենք, որ երեկ էլ համազեկուցողներն այցելել էին Ջերմուկ։ Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրերով։  

 

Քաղաքականություն

Պատահարներ