Ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան, փետրվարի 21-ի և 22-ի գիշերը` առանձին շրջաններում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։  

«Փետրվարի 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:  
Քամին կլինի հարավարևմտյան` 4-6 մ/վ, մինչև փետրվարի 23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։  

Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:  

Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  
Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:  

 

Քաղաքականություն

Պատահարներ