Նա ևս մեկ անգամ ընդգծեծ ԱՄՆ-ի դերը` որպես սադրիչ պետության. Պեսկովը` Նուլանդի հայտարարության մասին

 Ղրիմի՝ որպես Կիևի համար օրինական ռազմական թիրախի մասին խոսքերն ընդգծում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարաձայնությունների խորությունը և պետությունների դերը՝ որպես միջազգային լարվածության գլխավոր սադրիչի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի կողմից Ղրիմում տեղակայված ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուն՝ դրանք անվանելով «օրինական թիրախներ»: Նրա խոսքով՝ Ուկրաինան անվտանգության մեջ չի գտնվի, եթե Ղրիմը «առնվազն ապառազմականացվի»:

 

«Տիկին Նուլանդն ամերիկյան քաղաքականության մեջ առավել ագրեսիվ բազեների ընդարձակ ճամբարին է պատկանում։ Այո, դա մեզ լավ հայտնի տեսակետ է»,–ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում հարցազրույցի ժամանակ, որից մի հատված Պավել Զարուբինը հրապարակել է իր Telegram ալիքում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Քաղաքականություն