Զախարովան մեկնաբանել է Մակրոնի խոսքերը՝ Ռուսաստանի պարտության անթույլատրելիության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մակրոնի խոսքերը Ռուսաստանի պարտության անթույլատրելիության մասին։

«Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել ու համերաշխություն հայտնեց դրան։ Զենքի մատակարարումը՝ Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում, բացառությամբ մի բանի՝ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք», - նշել է Զախարովան:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ