Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է․ իրավիճակը՝ ճանապարհներին

Այսօր ժամը 20։00-ի դրությամբ Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Հաղորդագրության համաձայն` բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Դժվարանցանելի է նաև Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը։

 

Քուչակից Միրաք և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին նույնպես բուք է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Քաղաքականություն

Պատահարներ