ՃՈ տեսուչներ են ձերբակալվել վարորդներից կաշառք վերցնելու համար․ մանրամասներ

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, քաղաքացիների կողմից ոստիկաններին կաշառք տալու նոր դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

 

Մասնավորապես` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդներից այդ խախտումները չարձանագրելու պայմանով որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

 

«Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով փետրվարի 20–ին ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ հանցագործություններ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ