Էրդողանը հայտնել է, թե քանի մարդ է փրկվել Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժերից մեկից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
 

Մասնավորապես, ըստ Anadolu-ի, երկրաշարժի գոտում, որի էպիկենտրոնը Քահրամանմարաշն է, փրկվել է 114 834 մարդ։
 

Երկրաշարժերի հետևանքով ավերվել կամ քանդման ենթակա են դարձել 118 հազար բնակելի շենքեր։
 

Թուրքիայի ղեկավարը նաեւ նշել է, որ աղետի գոտու 1 մլն 684 հազար բնակիչների տրամադրվել է ժամանակավոր կացարան։
 

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկը եղել է 7,6 մագնիտուդով։ Այս ցնցումները մեծ ավերածություններ ու զոհեր են պատճառել երկրում, ինչպես նաև հարևան Սիրիայում։

Քաղաքականություն

Պատահարներ