Ինչ է կատարվում «Զովք» սուպերմարկետների ցանցում. նոր մանրամասներ

Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Auroranews-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

 

Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են.

 

«Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով առգրավում են նաև աշխատակիցների ընկերությանը պատկանող որոշակի սարքավորումներ, անձնական հեռախոսները, ինչի իրավունքը նրանք չունեն: Առգրավված նաև այնպիսի սարքավորումներ, որոնք տեղեկատվական կրիչ չեն հանդիսանում, այսինքն`  դրանց առգրավումը ընդամենը խոչընդոտում է ընկերության գործունեությունը: Կարող եմ ասել, որ այդ խուզարկություններն ու առգրավումները փաստացի կասեցրել են ընկերության գործունեությունը»: 

 

Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչները խուզարկության ընթացքում անօրինական ձևով պահանջել են նաև անջատել խանութներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումները. «Այս բոլոր գործողություններն իրականացվում են միտումնավոր, ընկերության գործունեությանը խոչընդոտելու նպատակով: Որն անհասկանալի է, եթե իրենք օրինական խուզարկություններ են իրականացնում, ապա ինչն է խնդիրը, որ տեսանկարահանող սարքավորումներն աշխատեն»:

 

Խուզարկության հիմքը հանդիսանում է դատարանի կողմից կայացված որոշումը, որն էլ կայացվել է` հիմք ընդունելով Քննչական կոմիտեի համապատասխան միջնորդությունը: Մանրամասներն այս պահի դրությամբ  հայտնի չեն:

 

Հիշեցնենք, որ առավոտից  «Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերը փակ են։ ՀՀ քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնեցին, որ այս պահին «Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացվում է քննչական գործողություններ։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ