Ի՞նչ են արել հայ փրկարաները Սիրիայում և Թուրքիայում․ ամփոփ տվյալներ

Հայ փրկարարները  Թուրքիայի Ադիյաման քաղաքում և Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում, միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ՝ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։

 

Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանը` ամփոփելով աղետի գոտում կատարված աշխատանքները։

 

«Լայնածավալ որոնողական՝ այդ թվում կիոնոլոգիական խմբերով աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմիններ»,-նշել է նա։

 

Ըստ փոխգնդապետի` Հալեպում հայ փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել է ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:

Քաղաքականություն

Պատահարներ