ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում բողոքի ակցայի ընթացքում հինգ մարդու են բերման ենթարկել. մանրամասներ

Ադրբեջանի ոստիկանությունը հինգ մարդու է բերման ենթարկել այսօր Բաքվի կենտրոնում՝ Վերաքննիչ դատարանի շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ընթացքում։ Մասնակիցները դատարանից պահանջում էին ազատ արձակել դեկտեմբերից ի վեր կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։

 

Խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Հաջիևը հունվարի 9-ից գտնվում է հացադուլի մեջ, նրա փաստաբանների պնդմամբ, ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

 

Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր` փետրվարի 20-ին, որոշել է Բախտիյար Հաջիևին կալանքի տակ պահել՝ մերժելով նրան առնվազն տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ