ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի դիվանագետներին ուժով դուրս են արել Աֆրիկյան միության գագաթնաժողովից

Իսրայելի պատվիրակությունը հեռացվել է Եթովպիայում Աֆրիկյան միության գագաթնաժողովի բացման արարողությունից։ Այս մասին գրում է Взгляд-ը։

 

«Ցավալի է տեսնել, որ Աֆրիկյան միությունը պատանդ է դարձել փոքր թվով ծայրահեղական երկրների, ինչպիսիք են Ալժիրը և Հարավային Աֆրիկան, որոնք առաջնորդվում են ատելությամբ և վերահսկվում Իրանի կողմից», - մեկնաբանել է հրեական արտաքին գործերի նախարարությունը:

 

Տարածաշրջանային ասոցիացիայի հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակին հայտարարել է, որ Աֆրիկյան միության գագաթնաժողովի բացման արարողությունից անվտանգության ուժերի ուղեկցությամբ դուրս արված իսրայելցի դիվանագետները միջոցառմանը հրավիրված չեն եղել։ 

 

Նրա խոսքով, Իսրայելին դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը կասեցվել է հատուկ ստեղծված հանձնաժողովի քննարկմանը։

 

Times of Israel թերթի փոխանցմամբ՝ Պրետորիան և Ալժիրը նախկինում դեմ են արտահայտվել Իսրայելին դիտորդի կարգավիճակ կրկին շնորհելու ՀԱՄ հանձնաժողովի նախագահի որոշմանը։

Քաղաքականություն

Պատահարներ