18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «Վագներ»-ի ղեկավարը համոզում բանտարկյալներին ներգրավվել պատերազմում

 «Մեզ քրեական տաղանդներ են պետք: Ես ինքս տասը տարի բանտարկված եմ եղել, նախքան Ռուսաստանի հերոս դառնալը»,- այս մասին ասել է Պրիգոժինը բանտարկյալների հետ զրույցում և հայտարարել, թե ում է փնտրում։ 

 

Պրիգոժինն իր` «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունն անվանել է «կազմակերպված հանցավոր խումբ՝ տանկերով, ինքնաթիռներով և ուղղաթիռներով»: 

 

Ըստ Պրիգոժինի՝ այն աշխատում է իր սեփական օրենսգրքով, որը տարբերվում է Ռուսաստանի օրենքներից։

 

 «Կես տարի կռվում եք ու կես տարի հետո համաներում ստանում: Բացի այդ, այդ կես տարվա ընթացքում 100.000 ռուբլի աշխատավարձ կստանաք, կստանաք նաև  5մլն ռուբլի կոմպեսացիա` մահվան դեպքում»,- ասել է Պրիգոժինը: 

 

««Վագներ» լավագույն թեկնածուներն են 30-45 տարեկան այն մարդիկ, ովքեր իրենց պատիժը կրում են «խիստ ռեժիմով» և ոչ առաջին դատվածությամբ: Ցանկալի է ներգրավվեն «նրանք, ովքեր ծառայում են 5 տարի  և ավելի» կամ նրանք, ովքեր նույքան ժամկետ դեռ ունեն «նստելու»:  նախապատվությունը տրվում է նրանց, ովքեր բանտարկված են սպանության, կողոպուտի համար»,- մասնավորապես ասել է «Վագներ»-ի ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ