Ավստրալիայում ձկան անձրև է տեղացել

Ավստրալիայում տեղացիները ձկան անձրևի ականատես են եղել, գրում է Daily Mail-ը։ Որսը բառացիորեն ընկել է մարդկանց գլխին։

 

Ըստ Տանամի անապատում գտնվող համայնքի բնակիչների՝ նման բնական երեւույթն իրենց մեծապես զարմացրել է։ Երբ սկսեց անձրև գալ, ջրի հետ երկնքից սկսեցին ձուկ թափվել՝ դեռ կենդանի:

 

«Երեխաները ձուկ էին հավաքում և պահում ջրի շշերի կամ բանկաների մեջ», - մեկնաբանում են տեղի բնակիչները:

 

Մասնագետների կարծիքով՝ ձկների անձրևն առաջանում է գետերի կամ լճերի միջով անցած տորնադոյի հետևանքով։ Օդի հզոր հոսքը ներծծում է ձկներին իրենց ջրամբարներում, այնուհետև նրանց  նետում մեկ այլ տեղ։ Վերջին անգամ Ավստրալիայում նման հազվագյուտ եղանակային իրադարձություն գրանցվել է 2010 թվականի մարտին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ