Երևանում ծաղկի գող կա՞. կոտրել են խանութի ապակիները

Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ին մոտ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ մեկ ժամ առաջ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն էին արել: Պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել գիշերը. գողացել էին ծաղիկներ:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը: 1-02 էր զանգել Փափազյան փողոցի ծաղկի սրահի աշխատակիցը. տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին սրահի դուռն ու տարել ծաղիկներ:


Արաբկիրի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական աշխատանքն արագ արդյունք տվեց: Պարզվեց, որ երկու գողությունն էլ արել էր 38-ամյա մի տղամարդ: Նա Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:


Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ