Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող, ռուս օլիգալխին պատկանող կենդանաբանական այգու առյուծը փրկվել է

Վաղուց փակված մասնավոր կենդանաբանական այգու խղճուկ պայմաններում պահվող կենդանին հինգ տարի կատարյալ մենության եւ լռության մեջ է անցկացրել: 

 

Մյուս կենդանիներին տեղափոխել էին, բայց Ռուբենի համար տեղ չէր գտնվել, ասաց կենդանուն փրկող Animal Defenders International ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչը:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող կենդանաբանական այգին պատկանում էր ռուս օլիգարխին։ Լայնածավալ փրկարարական գործողությունից հետո ծեծված, միայնակ առյուծը բետոնե վանդակից տեղափոխվել էր հայկական արգելոցում գտնվող ժամանակավոր կարանտինային կետ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուբենին Հարավային Աֆրիկայում գտնվող իր վերջին տուն տեղափոխելու ուղղությամբ, հայտնում է The Epoch Time-ը։

 

Ռուբենի վանդակը ընդամենը մի քանի ֆուտ լայնություն ուներ, բայց նա այժմ ապրում է ջեռուցվող տնակում՝ հատակին չոր խոտի ծածկույթով եւ տաքացվող բացօթյա տարածքով:

 

Առյուծը վատ վիճակում էր՝ չխնամված մազածածկույթ եւ կոտրվող ատամներ։ Ռուբենը նաեւ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը, հավանաբար, առաջացել է ուղեղի կամ ողնաշարի վնասվածքի հետեւանքով։

 

Ներկայումս ջանքեր են գործադրվում՝ օգնելու առյուծին վերականգնել առողջությունն ու ուժը, որպեսզի նրան տեղափոխեն իր հայրենի Աֆրիկայում գտնվող վայրի բնության արգելոց: Այնտեղ աշխատողներին հասանելի կլինեն ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը նրանց թույլ կտա բուժել նրա լուրջ խնդիրները եւ ատամնաբուժական աշխատանքներ կատարել:

 

Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ռուբենին մարտին Հարավային Աֆրիկա փոխադրելու համար: Ճամփորդությունը պահանջում է մանրակրկիտ ծրագրում եւ ներառում է անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերում, հատուկ արկղի կառուցում, նոր բնակության միջավայրի պատրաստում եւ ավիատոմսերի ամրագրում: Այս երկար ճանապարհորդությունից հետո Ռուբենը վերջապես կկարողանա գտնել այն կյանքը, որին միշտ արժանի է եղել:

 

Animal Defenders International-ը ավելի քան 20 տարի աշխատում է  անազատության մեջ գտնվող կենդանիների տառապանքներին վերջ դնելու համար: Մինչ օրս նրանք հաջողությամբ փրկել են հարյուրավոր կենդանիների, այդ թվում՝ աշխարհի տարբեր կրկեսներից առյուծների եւ վագրերի։

Քաղաքականություն

Պատահարներ