ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` Թուրքիայի նոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը

Թուրքիայի և Սիրիայի սահմանին նոր երկրաշարժերի հետևանքով ավելի քան 700 մարդ վիրավորվել է, 6-ը՝ մահացել. սեյսմոլոգները 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցել։ Այս մասին գրում է Readovka-ն:

 

Ուժեղ հետցնցումների ժամանակ քաղաքում ավերվել են շենքեր, մարդիկ մնացել են նրանց փլատակների տակ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Սիրիայի իշխանությունները զոհերի և վիրավորների թիվը չեն հայտնում։ Միաժամանակ նշվում է, որ Հալեպ, Տարտուս և Համա քաղաքներում խուճապի և հրմշտոցի պատճառով մահացել է առնվազն չորս մարդ։ Ընդհանուր առմամբ, երկու երկրներում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժել է ավելի քան 700 մարդ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը:

Քաղաքականություն

Պատահարներ