Թուրքիայի իշխանությունները Հաթայ նահանգի բնակիչներին խնդրում են հեռու մնալ ափից

Թուրքիայի իշխանությունները Հաթայ նահանգի բնակիչներին խնդրում են հեռու մնալ ափից:  Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը երկուշաբթի օրը Հաթայ նահանգի բնակիչներին զգուշացրել է ծովի մակարդակի կես մետրով բարձրացման վտանգի մասին: 

 

«Մենք զգուշացնում ենք մեր քաղաքացիներին՝ որպես նախազգուշական միջոց, հեռու մնալ ափից՝ ծովի մակարդակը մինչև 50 սմ բարձրանալու վտանգի պատճառով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6․4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել` առնվազն 700 մարդ; Հաղորդվում են նոր ավերածությունների մասին: 

Քաղաքականություն

Պատահարներ