Ուկրաինայից արձագանքել են Պուտինի ելույթին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա ելույթին.
«Պուտինը հրապարակավ ցուցադրեց իր ժամանակավրեպ լինելն ու շփոթմունքը: Նա ընդգծեց, որ ՌԴ-ը գտնվում է տայգայի փակուղում: Նա չունի հեռանկարային որոշումներ և չի էլ ունենա»,- գրել է ուկրաինացի գործիչը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուղերձով` խոսելով հիմնականում Ուկրաինայի դեմ պատերազմի մասին: Նա կարևոր հայտարարություններ արեց: