Եկեք մոտ մնանք նահատակվող ուկրաինացի ժողովրդին, որը շարունակում է տառապել․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում և խաղաղության բանակցություններ սկսել՝ ասելով, որ «այն, ինչ կառուցված է փլատակների վրա, երբեք չի կարող իսկական հաղթանակ լինել»:

«Արդեն մեկ տարի է անցել այս անհեթեթ ու դաժան պատերազմի մեկնարկից: Մահացածների, վիրավորների, փախստականների և տեղահանվածների թիվը, ավերածությունները և տնտեսական և սոցիալական վնասները շատ խոսուն են», - ասել է Ֆրանցիսկոսը:

«Թող Տերը ների այսքան հանցանքներ և այսքան բռնություն։ Նա խաղաղության Աստվածն է: Եկեք մոտ մնանք նահատակվող ուկրաինացի ժողովրդին, որը շարունակում է տառապել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

 

Նշվում է, որ Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշը ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակության հետ ևս ներկա է եղել պոնտիֆիկոսի ելույթին։

Քաղաքականություն

Պատահարներ