Էկվադորում սկսել են կոկաինից շենքեր կառուցել

Էկվադորը սկսել է շենքեր կառուցել վերամշակված կոկաինից՝ դառնալով այս տեխնոլոգիան օգտագործող առաջին երկիրը աշխարհում, գրում է Мир-ը։

 

Հանրապետությունը ստիպված էր դիմել նման միջոցների, քանի որ առգրավված արգելված նյութերի թիվը չափազանց մեծացել էր։

 

Ամեն շաբաթ կոկաինի հարյուրավոր փաթեթներ առաքվում են վերամշակող գործարաններ, որտեղ դրանք մանրացվում են այլ թափոնների հետ միասին:  Փոշին խառնվում է ցեմենտի, ավազի և ջրի հետ։  Ստացված նյութը կառուցման ժամանակ դրվում է շինությունների հիմքում։

 

Ենթադրվում է, որ ուտիլիզացման այս մեթոդը չորս անգամ ավելի արագ է, քան այրումը:

 

 Էկվադորում ասել են, որ արդեն հասցրել են վերամշակել 350 տոննա կոկաին։

Քաղաքականություն

Պատահարներ