Մասկը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին Ուկրաինայում հակամարտությունը սրելու մեջ

Ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին Ուկրաինայում հակամարտությունը սրելու ձգտման մեջ։
 

«Ոչ ոք Ուկրաինայում  չի սնուցում այս հակամարտությունը այնքան, որքան Նուլանդը»,- գրել է նա թվիթերյան իր էջում։
 

Ավելի վաղ Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում տեղակայված ռազմական օբյեկտներին։ 

 

«Սրանք օրինական թիրախներ են: Ուկրաինան հարվածներ է հասցնում նրանց ուղղությամբ: Եվ մենք աջակցում ենք դրան»,- ասել է դիվանագետը:

 

Իր հերթին՝ երեքշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նուլանդին մեղադրել է Ուկրաինային ՆԱՏՕ «մղելու» մեջ։ «Տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք այնպիսի մարդիկ, ինչպիսին Վիկտորյա Նուլանդն է, ովքեր ցանկանում են Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ մղել», - ասել է նա իր «Truth Social»-ում հրապարակված տեսաուղերձում:

Քաղաքականություն

Պատահարներ