Օրենքը մեր կողմն է․ Ռուբեն Վարդանյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

Այսօր Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դիմումի հիման վրա։ Այս մասին այսօր գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
 

«Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով ապահովելու բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան և ազատ տեղաշարժը։
 

Օրենքը մեր կողմն է։ Արդարություն փնտրելը հնարավոր է։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, ողջ թիմին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ աշխատանք են կատարել արցախահայության արդար պահանջի լայն հանրայնացման ուղղությամբ»,- գրել է նա։

Քաղաքականություն