Ռուսական նավթով Ադրբեջանից մեկնած նավը կալանվել է Ալբանիայում. Անձնակազմը ձերբակալվել է

Ալբանիայի ոստիկանությունը երկրի իրավապահ այլ մամինների հետ համատեղ Դուրես նավահանգստում կանգնեցրել է  Ադրբեջանից դուրս եկած և ռուսական նավթ տեղափոխող նավը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«Գործողության ժամանակ ձերբակալվել են անձնակազմի 22 անդամները։ Առգրավված նավթի ծավալը կազմել է 22 500 տոննա։ Դրա շուկայական արժեքը հավասար է 40 մլն եվրոյի։

 

Նավը նավարկում էր Լիբերիայի դրոշի ներքո, բայց թե որ ընկերությանն է պատկանել՝ չի նշվում։ Անձնակազմի անդամները հավաստիացրել են, որ նավթը հունական Կալամատա նավահանգստում լցվել է մեկ այլ նավից։ Սակայն դա բավական չի եղել Ալբանիայի իշխանություններին համոզելու համար։ Ալբանիան միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, որոնք արգելում են լցանավերով ռուսական նավթի տեղափոխումը եվրոպական նավահանգիստներ»,- գրել են լրատվամիջոցները։

 

Нет описания.

Քաղաքականություն

Պատահարներ