ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Հարի Սթայլսը բեմում ալկոհոլ է խմել Adidas-ի մարզակոշիկից

Բրիտանացի երգիչ եւ դերասան Հարի Սթայլսն Ավստրալիայում համերգի ժամանակ հետեւել է «ամենաթունավոր» ավանդույթին՝ խմել է իր կոշիկից։ 29-ամյա Սթայլսը մասնակցել է տեղական՝ «Shoey» ավանդույթին, երբ նա բեմ է բարձրացել Պերտում:

 

Բրիտանացի երաժիշտը հանել է Adidas ապրանքանիշի կոշիկը, ներսում անհայտ հեղուկ է լցրել։ Այնուհետեւ նա խմել է երկրպագուների բացականչությունների ներքո: «Սա ամենազզվելի ավանդույթներից մեկն է, որ երբեւէ տեսել եմ», - ասել է արտիստը։

 

Համաձայն «Shoey» ավանդույթի, մարդը խմում է իր կոշիկներից, իսկ հետո թաց կոշիկներ է հագնում մինչ օրվա կամ գիշերվա ավարտը:

Երգիչը հավելել է, որ ինքը «դա մանրամասն կքննարկի թերապեւտի հետ»։ «Ես ինձ ուրիշ մարդ եմ զգում», - ասել է Սթայլսը ծիծաղելով: «Ես ինքս ինձնից ամաչում եմ։ Դա այնքան անձնական է թվում։ Այսքան մտերմիկ պահ, որով կարելի է կիսվել այդքան շատ մարդկանց հետ»։

Քաղաքականություն

Պատահարներ