ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիկեին և նրա ընկերուհուն դուրս են հրավիրել ռեստորանից․ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագուն է եղել

Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեին և նրա երիտասարդ ընկերուհուն՝ Կլարա Չիա Մարտիին, դուրս են հրավիրել ռեստորանից, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Պիկեի նախկին քաղաքացիական կնոջ՝ երգչուհի Շակիրայի երկրպագուն է, հայտնում է Marca-ն։

TikTok-ում տարածվել է մի տեսանյութ, որում Ժերար Պիկեն և ընկերուհին դուրս են գալիս Բարսելոնայի ճապոնական ռեստորանից: Տեսանյութում զույգը հապճեպ լքում է հաստատությունը՝ դեմքի տխուր արտահայտությամբ։ Ֆուտբոլիստը նստում է մեքենայի ղեկին, իսկ ընկերուհին բարկացած շրխկացնում է դուռը։

Տեսանյութը սոցցանցերում հրապարակած անձը հայտնել է, որ զույգին հրաժարվել են սպասարկել, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագու է: Տեղեկության այլ հաստատումներ չկան։

Անցյալ հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 11 տարվա սիրավեպից և երկու որդի ունենալուց հետո։ Ֆուտբոլիստը երգչուհուն թողել է ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար։

Քաղաքականություն

Պատահարներ