Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. Արարատ Միրզոյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: 

 

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 

«Մենք ողջունում ենք. Արդարադատության միջազգային դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի՝ իր կողմից շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը միջանցքով։ Մենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը», - գրել է Միրզոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ