Ադրբեջանը Իրանի քաղաքացիների՝ Արցախ այցի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջում

Ադրբեջանի փոխարտգործնախարարը Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Իրանը դեռևս պարզաբանումներ չի տվել Արցախ իր քաղաքացիների այցի վերաբերյալ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

 

Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, թե իբր «Հայաստանը կրկին շահագրգռված է Լաչինի ճանապարհի ապօրինի օգտագործման մեջ»:

 

Նա «ապօրինի օգտագործման» տրամաբանության ներքո է դիտարկել նաև Իրանի Իսլամական Հանրապետության որոշ քաղաքացիների այցը Արցախ, ինչի վերաբերյալ ադրբեջանական կողմը Իրանից պարզաբանումներ է պահանջում: 

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը նոտա է ստացել նախորդ տարվա դեկտեմբերին ԻՀՀ քաղաքացիների կողմից Արցախ կատարած այցելությունների վերաբերյալ:

 

Քաղաքականություն

Պատահարներ