Ալիևը միջազգային ճնշումների տակ կվարկաբեկվի. ԵԽ պատգամավոր

 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն էթնիկ զտումների առաջին քայլերից է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին:

 

«Էկոլոգիան կարծես գործիք է դարձել, քանի որ ադրբեջանցիները բնապահպանների անվան տան փորձում են պատրվակ գտնել և փակել ճանապարհը։ Մինչդեռ նրանք, որոնք մասնակցում են այդ գործընթացին, գործակալներ են։ Խոսքը մշակութային զտման և հայկական քաղաքակրթության ջնջման փորձերի մասին է։ Մենք փաստում ենք, որ հայերն ապրում են անընդհատ հարձակումների վտանգի տակ։ Ցանկանում ենք ցույց տալ մեր համերաշխությունը հայ ազգի ներկայացուցիչներին, որոնք ապրում են ՀՀ-ում և Արցախում և մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ընդհանուր կարծիքի վրա»,- նշեց պատգամավորը։

 

Պատգամավորի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ շրջափակումը պատճառ դառնա Արցախի ժողովրդի էթնիկ զտման։ Սրա դեմ պայքարելու համար պետք է կենտրոնացնել միջազգային ուշադրությունը, եվրոպական դիվանագիտություն միավորել, ինչի ուղղությամբ էլ աշխատում է Ֆրանսիան։

 

«Ամեն շաբաթ Լաչինի միջանցքի բացման պահանջները շատանում են, եւ ադրբեջանական թեզերն էլ վարքաբեկվում են։ Այս հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ կլինի պատժամիջոցների կիրառում, որը մենք գուցե պահանջենք։ Կարծում եմ՝ Ալիևը միջազգային ճնշումների տակ կկորցնի իր ամբողջ վարկանիշը և կվարկաբեկվի։ Եվ այն բոլոր երկրները, որոնք ուշադրություն են դարձնում Ադրբեջանին հատկապես տնտեսական շահերի համար, կհասկանան, որ տնտեսությունը չի կարող ավելի կարևոր լինել, քան կրիմինալ կառավարության հետ համագործակցությունը»,- ընդգծեց Ալֆոնսին։

Քաղաքականություն

Պատահարներ