Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը. նախկին ընդդիմադիր պատգամավորը լռում է.«Ժողովուրդ»

Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը, այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

«Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:

 

Այս իրավիճակում տարօրինակ է, թերևս ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթ բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին»:

 

Ըստ օրաթերթի`  Լենա Նազարյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, լռում է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց Նազարյանին՝ հասկանալու իր դիրքորոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո խուսափեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել այդ մասին ու անջատեց հեռախոսը:

 

«Խիստ սկզբունքային» քաղաքական գործիչ Լենա Նազարյանը թերևս փոխել է արդեն իր դիրքորոշումը, նրա համար հանքի շահագործումն այլևս վտանգ չի ներկայացնում, կամ էլ նրան կաշկանդում է այն, որ արդեն իր քաղաքական թիմն է համաձայնություն տվել, որպեսզի Ամուլսարը նորից շահագործվի ու նախընտրում է լռել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ