Բեգլար Բարսեղյանին եմ ճանաչում ․ վկան շփոթեց «Ֆլեշի Բարսեղի» անունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ 

 

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալները՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

 

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։  Քիչ առաջ գործով վկաներից Արսեն Արմենակի Հարությունյանը՝ «Մաքս ռեկլամ» ընկերության նախկին տնօրենը՝ պատասխանելով դատավորի ճշտող հարցերին շփոթեց Բարսեղ Բեգլարյանի անուն-ազգանունը։ Դատավորը վկայից հետաքրքրվում էր, թե նիստի մասնակիցներից ու՞մ է ճանաչում։
 

«Դե նախագահին եմ ճանաչում, Բեգլար Բարսեղյանին եմ ճանաչում։ Է, Բարսեղ Բեգլարյանին»,- ասաց Հարությունյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ