Հնարավոր է` Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն Բրյուսելում. Փրայս

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված առաջընթացը դինամիկ կլինի: Նա չի բացառել առաջիկայում երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը:

 

«Բանակցային գործընթացում առաջընթացը փոխգործակցության արդյունք է։ Այդ առաջընթացը կողմերի ներգրավվածության, ԱՄՆ-ի՝ երկկողմ և եռակողմ մասնակցության, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ջանքերի արդյունքն է: Հույս ունենք առաջընթացը տեսնել նաև առաջիկա օրերին՝ Բրյուսելում Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններում»,- նշել է Փրայսը:

Քաղաքականություն

Պատահարներ