Միրզոյանը ժամանեց Սիրիա. առանձնազրույց է ընթանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Դամասկոսի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը:

Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:

 

Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:

 

Հիշեցնենք` Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով: 

Քաղաքականություն