Նախատեսվածից 39 օր շուտ Ղրիմի կամուրջը բացվել է մեքենաների երթևեկության համար

Ղրիմի կամուրջը լիովին բացվել է մեքենաների երթեւեկության համար բոլոր գոտիներով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ Կամուրջի վերականգնման աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետից 39 օր շուտ։ Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի վերականգնումը նախատեսվում է հուլիսին, ասել է Խուսնուլլինը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում կառուցվածքային տարրերի հավաքման և դրանց տեղադրման նախապատրաստման ուղղությամբ։ 

 

«Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա՝ երկու հերթափոխով, ներգրավված է 305 մարդ, 32 միավոր տեխնիկա»,- նշեց ՌԴ փոխվարչապետը։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթել էր բեռնատարի վառելիքով լցված ցիստեռնը:

Քաղաքականություն

Պատահարներ