«ՆԱՏՕ-ի երկրները սպառել են հրետանային արկերի պաշարները՝ Ուկրաինային մատակարարելու համար». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները սպառել են իրենց հրետանային արկերի պաշարները՝ Ուկրաինային մատակարարելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

 

«Այժմ դաշինքի երկրները խնդիր են տեսնում արտադրության ավելացման մեջ»,-նշել է նա։ 

 

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Արեւմուտքը դեռ չի կարողացել ապահովել Ուկրաինային հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը։

Քաղաքականություն

Պատահարներ