ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրիշտիանու Ռոնալդուն` սուրը ձեռքին, արաբական ավանդական հագուստով, միացել է ազգային պարին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Ալ-Նասր ակումբի գործընկերների հետ նշել է Սաուդյան Արաբիայի հիմնադրման օրը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Սուրը ձեռքին, արաբական ավանդական հագուստով ֆուտբոլիստը միացել է ազգային պարին։


Թվիթերի իր միկրոբլոգում Ռոնալդուն ցուցադրել է պարի տեսանյութը և շնորհավորել Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ իր համար «առանձնահատուկ փորձ» է մասնակցել տոնակատարությանը։

 

Տեսանյութում երևում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը, որը դեկտեմբերին 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ, կրում է արաբական ավանդական տղամարդկանց գանդուրա, երկար սպիտակ վերնաշապիկը մինչև կրունկները, որի վրա գցում է գույների շարֆ։ Սաուդյան Արաբիայի դրոշի, այլ ֆուտբոլիստների հետ խմում է արաբական սուրճ, իսկ հետո սրերով մասնակցում տղամարդկանց ավանդական պարին՝ «արդա»:

 

Ռոնալդուն լուսանկարվել է նաև ոսկե թելերով ասեղնագործված երկար թիկնոցով՝ «դակլա», որը Սաուդյան Արաբիայում տղամարդիկ սովորաբար կրում են հատուկ առիթներով։


2023 թվականին Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ նշում է հիմնադրման օրը՝ ի հիշատակ իմամ Մուհամմեդ բեն Սաուդի գլխավորությամբ 1727 թվականին Սաուդյան առաջին պետության հիմնադրման: 

Քաղաքականություն

Պատահարներ