Ոչ թե փախուստ, այլ դիմադրություն և պայքար․ Զելենսկու ուղերձը հակամրտության մեկ տարվա կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել ռուսական հատուկ գործողության մեկնարկի մեկ տարվա կապակցությամբ, որում նա դիմում է Ուկրաինայի ժողովրդին։ Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram ալիքում։

 

«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավոր մարդիկ ընտրություն կատարեցին՝ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ և դեղին: Ոչ թե փախուստ, այլ հանդիպում։ Հանդիպում թշնամուն. Դիմադրություն և պայքար»,- ասել է Զելենսկին։

 

Նա նաև նշել է, որ սա պայքարի, ինչպես նաև ցավի, ափսոսանքի, հավատի և միասնության տարի էր։

Քաղաքականություն

Պատահարներ