Սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։


Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

 

Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` թաց ձյան տեսքով: Սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

 

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 7-9, երեկոյան՝ 3-5 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ