Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում

Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի  միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է.

 

Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղաքացիական հագուստով ադրբեջանցի ահաբեկիչները նահանջել են և ներկայումս գտնվում են ադրբեջանցի ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում։

 

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը ադրբեջանցիներին թույլ է տվել ստուգումներ անցկացնել Կաշենի հանքում:

 

 Auroranews-ը կապ հաստատեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրը, նշեց, որ պետք է հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:


 

Քաղաքականություն