Չինաստանը ուսումնասիրում է Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորությունը. ԿՀՎ տնօրեն Բըրնս

Միացյալ Նահանգները վստահ է, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, բայց հետախուզությունը ենթադրում է, որ Պեկինը դեռ վերջնական որոշում չի կայացրել, ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը:

«Մենք մահաբեր սարքավորումների իրական մատակարարումների ապացույցներ չենք տեսնում», – ավելացրել է Բըրնսը:

 

«Մենք չենք կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը որոշում է կայացրել վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, որը հետաձգվել կամ դադարեցվել էր 2003 թվականին», - ասել է Բերնսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ ամերիկացիները ոչ մի ապացույց չունեն, որ Թեհրանը վերսկսել է այդ նախագիծը։

 

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ միջազգային դիտորդներն Իրանում մինչև 84 տոկոս հարստացված ուրան են հայտնաբերել, ինչը մի փոքր ցածր է այն մակարդակից, որն անհրաժեշտ է միջուկային զենքի ստեղծման համար: Փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ստուգումներ են իրականացնում Իրանի միջուկային օբյեկտներում։

Քաղաքականություն